Ակնաբանություն
Պտերիգիումի տարածվածության վերաբերյալ
Հանդիսանալով տաք աշխարհագրական գոտիների հիվանդություն, պտերիգիումը ամբուլատոր կարգով հետազոտված կամ բուժված ակնաբուժական հիվանդությունների շարքում կազմում է 2–6,8%, իսկ աչքի հիվանդություններով հոսպիտալացված հիվանդների շրջանում հանդիպում է 3,24% դեպքերում: Միաժամանակ կան ընդհանրական տվյալներ, որ 35–400 զուգահեռների հատվածում ապրող բնակչության շրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, վերջինս հանդիպում է 2–4,9% դեպքերում:
Միջին ասիական հանրապետություններում, Անդրկովկասում և Ղազախստանում պտերիգիումը հանդիսանում է եզրային պաթոլոգիա, հիվանդությունը ընդհանում է ծանր, ախտահարում է բնակչության աշխատունակ խմբին, բնութագրում է վիրահատությունից հետո հաճախակի և բազմակի կրկնություններով:
Առաջացման մեջ հիմնական ազդակ են հանդիսանում ուլտրամանուշակագույն ճառագայթները, շրջապատի բարձր և փոփոխվող ջերմաստիճանը, որոնք կոնյունկտիվայում խթանում են էլաստոիդ դիստրոֆիայի առաջացումը:
Հանրապետությունում մինչ այժմ չկան ամփոփ տվյալներ պտերիգիումի տարածվածության վերաբերյալ: Մեր կողմից կատարված հետազոտությունների ժամանակ, վերլուծվել է 2006-2008թթ. ակնաբուժական կաբինետ դիմած հիվանդների, ինչպես նաև Սյունիքի մարզում սկրինինգային հետազոտությունների ժամանակ հայտնաբերված դեպքերի ուսումնասիրության տվյալները:
Մարզում տեղակայված բժշկական կենտրոնները, նեղ մասնագետների օգնությամբ, տարածաշրջանում պարբերաբար իրականացնում են խորհրդատվական և բուժական օգնություն:
Շարժական բժշկական խմբերի կողմից գյուղական ազգաբնակչության ցուցաբերած բուժօգնության շրջանակներում, ինչպես նաև պարտադիր համարվող սոցիալական առանձնակի նշանակություն ունեցող խմբերում իրականացվող սկրինինգային հետազոտությունների ժամանակ, կուտակվել են բավականաչափ հետազոտական նյութեր, որոնց մշակումը որոշակի պատկերացում է տալիս հիվանդացությունների, այդ թվում նաև պտերիգիումի տարածվածության վերաբերյալ: Բնականաբար, այս տվյալները չեն կարող լինել ամփոփ, լրիվ ընդգրկումով, քանի որ հետազոտվող բնակչության խմբի մեջ մտնում են նաև նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաները և հղինները, որոնց շրջանում հազվադեպ է հանդիպում հիվանդացության դեպքեր:
Սակայն, նկատի ունենալով, որ գյուղական վայրերում իրականացված ցանկացած բժշկական համայց ի վերջո ընդհանում է բաց դռների օր սկզբունքով, ինչի հետևանքով ազգաբնակչությունը հիմնականում դիմում է բժիշկների նաև արդեն առկա ախտահարումներով, ապա կարելի է որոշ վերապահումներով ստացված տվյալները ընդունվել որպես միջինացված ցուցանիշներ:
Կատարված դիտարկումների արդյունքներով պարզվել է, որ կապանում և Գորիսում զանգվածային (սկրինինգային) հետազոտությունների ընթացքում (8800 և 8100 բնակիչների մոտ համապատասխանաբար) պտերիգիում հայտնաբերվել է 180 (2,05%) և 170 (2,1%) դեպքերում:
Ակնաբուժական կաբինետ դիմած բնակչության շրջանում հիմնականում գործ ունենք հիվանդությունների առկա խմբաքանակի հետ, որի պատճառով պտերիգիումի հայտնաբերման քանակը մի փոքր ավելի բարձր է:
Ակնաբուժական հիվանդությունների պատճառով դիմած հիվանդների շրջանում պտերիգիումի հայտնաբերումը կազմել է 2,5–2,7%: Փոքր ինչ բարձր (2,9–3,1%) թիվ է կազմել վերջինիս տարածվածությունը Սիսիանի տարածաշրջանում: Հիվանդների դիմելիության առումով 62% կազմել են կանայք, 48% տղամարդիկ, 70% - ը 40–60 տարիքային խմբում:
Սակայն սկրինինգային հետազոտության ժամանակ առավել հաճախ (70 %) հանդիպել են տղամարդիկ: Չնայած դրան, հիվանդությունը հայտնաբերվել է II–III աստիճանի պտերիգիումով, ի տարբերություն կանանց, որոնց մոտ հիմնականում հանդիպել է I–II աստիճանի պտերիգիում: Այստեղ հավանաբար դեր ունի նաև այն հանգամանքը, որ կանայք, կոսմետիկ նկատառումներով, մինչ այդ ավելի հաճախ են դիմել բժշկի և ստացել համապատասխան բուժօգնություն:
Նկատի ունենալով, որ այս տվյալները ընդգրկում են բնակչության որոշակի խմբեր և կատարված հետազոտությունները առաջին անգամ են իրականացնում ու լիովին ընդգրկված չէ ամբողջ բնակչությունը, ապա մեր կարծիքով պտերիգիումով հիվանդացության թիվը ակնաբուժական հիվանդությունների շարքում կտատանվի 2,4–2,7%-ի սահմաններում:
08.04.2008 Կարդացեք նաև
09.04.2008
05.04.2008
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ